Վիճաբանության ժամանակ հրել և վայր է գցել տուժողին

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Նաիրա Կ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 20-ին` ժամը 13:00-ի սահմաններում, գտնվելով Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի տարածքում տեղակայված այգեգործական ընկերության տարածքում ոռոգման ջրի հետ կապված հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրել է հարևանությամբ բնակվող Ա. Մարգարյանին, վայր գցել գետնին և անզգուշությամբ Ա. Մարգարյանի առողջությանը պատճառել ծանր վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի`անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել