Ներկայանալով պաշտոնատար անձի ընկեր՝ հափշտակել է 600.000 ՀՀ դրամ գումար

Նախկինում դատվածություն չունեցող Ալիկ Բ.-ն մեղադրվում է նրանում, որ 2012 թվականի նոյեմբեր ամսին ուղղակի դիտավորությամբ ներգործելով Ա.Մ.-ի հոր` Հ. Մ.-ի գիտակցության և կամքի վրա, ներկայանալով որպես պաշտոնատար անձի ընկեր`, իր վարքագծով մոլորության մեջ է գցել նրան և ի սկզբանե մտադիր չլինելով կատարել խոստումը, վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի ընդհանուր առմամբ 600.000 ՀՀ դրամ գումար:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել