Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահինի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 31-ին Հանրապետության հրապարակում վիճաբանել է Ժ. Բ. Զաքարյանի հետ: Վեճի ընթացքում ծեծի է ենթարկել Ժ-ին, ապա կծել է նրա ձեռքը: Արդյունքում առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն: Տեղեկացնենք, որ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ,
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով` 50-150 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանմնա միջոց կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net