«Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին»․ մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, անդրադառնալով՝ այն լուրերին, թե Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ ադրբեջանցիները դրոշ են դրել և չափագրումներ կատարել, ինչպես նաև Տավուշի մարզում ռուս խաղաղապահների մեքենաների շարասյուն են տեսել, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։
Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։
Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսել էինք Ազատամուտի համայնքապետի հետ, ով լուրը հերքել էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել