Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն

Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել