Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված Հրանտ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հրանտ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինտերնետային կայքից 2-10 ԱՄՆ դոլարով գնել Է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և ԱՄՆ բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ (քարտապանի անուն, ազգանուն, 16 նիշանոց համարը, քարտի թողարկման և գործունեության ժամկետը, քարտի CVV եռանիշ կոդը), և մտադրություն ունենալով բանկային այդ հաշիվների վրա առկա գումարները հափշտակել` 2009 թվականի նոյեմբեր ամսին ԱՄՆ քարտապանների հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2 դրվագներով հափշտակել Է զգալի չափերով 361.800 և 461.500 ՀՀ դրամ գումարներ (ընդհամենը 823.300 դրամ), որոնցից՝ հանցավոր ճանապարհով ստացված 461.500 ՀՀ դրամ գումարի եկամուտներն օրինականացրել Է (փողերը լվացել է), արդյունքում ԱՄՆ բանկերի կողմից հափշտակված գումարների հետգանձումների պահանջներ են ներկայացվել Հայաստանյան սպասարկող բանկ հանդես եկած «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net