Անանուն նամակ Մարկ Տվենին

Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`«Խոզ»: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է.
«Սովորաբար ես նամակներն ստանում եմ առանց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի»

Գրեթե բոլոր ժամանակներում ընդունված է եղել ստորագրել նամակը, թեև հաճախ այն գրելու և ստանալու առանձնահատկությունները տարբերվել են:

Օրինակ` Չերչիլի համար շատ անսովոր էր, երբ նա IBM –ի կողմից 1944թ-ին նոր թողարկված գրամեքենայով գրված նամակ ստացավ Ռուզվելտից:

Նա պատասխանեց, որ թեև իրենց գրագրությունը հատուկ կարևոր է, այնուամենայնիվ կարիք չկա տպել տիպոգրաֆիայով:

Եթե այս ժամանակաշրջանում նամակի կարևորությունը և հատուկ լինելը կարող էր որոշվել այն հանգամանքով` այն գրված է տիպոգրոֆիայով թե ոչ, ապա ներկայումս ՀՀ-ում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում օրենսդրությամբ սահմանված կարգով` միայն փոստային կապի ազգային օպերատորի միջոցով:

Հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, իսկ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել