Կասեցվել է «Նոր Զովք» սուպերմարկետի աշխատանքը

Կասեցվել է «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի Ծարավ Աղբյուրի մասնաճյուղի աշխատանքը։ Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, գնալով ստացված բողոքի հետքերով, ստուգայցի ընթացքում արձանագրել էր պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ։

Այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսաչկան մարմնից։

Մասնավորապես, ապահովված չէ աշխատողներին եւ այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու կամ այլ նախընտրելի միջոցներով, տարածքի ախտահանման համար օգտագործվում է 90 տոկոսանոց սպիրտ, ինչը թույլատրելի չէ։ Աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը պատշաճ չի լրացվում, ժամը 10-12-ին միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը չի պահպանվում։ Նաեւ նախատեված չեն առանձին հանդերձապահարաններ անձնական եւ աշխատանքային հագուստի համար։

Թվարկված խնդիրները ստուգայցերի ընթացքում առհասարակ արձանագրվող հիմնական խախտումներից են։

Կասեցման 24 ժամը փաստացի այն ընթացքն է, երբ տնտեսավարողները պետք է վերացնեն թերությունները, պահպանեն պարետի սահմանած անվտանգության կանոննները։ Վերջիններս ենթակա են պարտադիր կատարման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել