Ոստիկանության ուղիղ եթերի ժամանակ «Տոյոտայի» վարորդը չի ենթարկվել ոստիկանի պահանջներին և դիմել է փախուստի

Ոստիկանությունից հայտնում են․

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին դիմեց փախուստի:

Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են»:

https://www.facebook.com/www.police.am/videos/301811800868653/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել