Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել են խախտումներ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի՝ 2020 թվականի հունիսի N 139 որոշման համաձայն այսօր խստացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 11-ին պատմության և մշակույթի հուշարձանների հարակից կանաչ գոտիների մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել է դիմակ չկրող 2 անձ, որոնց նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ
արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները շարունակում են տրամադրել մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակներ և հորդորում խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։

ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում դիտարկումները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել