Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը․ պատգամավորը՝ ուսուցիչների սոցփաթեթների մասին

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, ես շարունակում եմ աշխատել տանից:

Որոշ ժամանակ առաջ ինձ դիմել էիք կապված սոցփաթեթների գումարների տնօրինման և առհասարակ փաթեթից օգտվելու խնդիրները կարգավորելու առաջարկով հանդես գալու համար: Հասկանալի է, որ համավարակով պայմանավորված ցանկալի չէ այցելել հիվանդանոցներ՝ կանխարգելիչ բուժզննության տեղեկանքի ձեռքբերման համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Կառավարությունը որոշում է ընդունել պանդեմիայի շրջանում ոչ պարտադիր ճանաչել տվյալ տեղեկանքը:

Կից ներկայացնում եմ գրությունը:

Առողջ եղեք»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել