Էջմիածնի քաղաքապետը ծաղիկներ խոնարհեց «Անմար կրակ» հուշահամալիրում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ծաղիկներ խոնարհեց «Անմար կրակ» հուշահամալիրում։

Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

Այսօր մեր պատմության ամենափառավոր ու նշանակալի օրերից մեկն է. տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում կազմակերպված միջոցառումները կրում են ոչ զանգվածային բնույթ. կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումները կրում եմ բացառապես արարողակարգային բնույթ:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները և Էջմիածնի թիվ N զորամասի սպայական անձնակազմի անդամներն, ի երախտագիտություն Հայրենական ու Արցախյան պատերազմներում իրենց կյանքը զոհած հայորդիների, ծաղիկներ խոնարհեցին «Անմար կրակ» հուշահամալիրում։

Այս օրը խորհրդանիշն է, որ հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք համախմբվում ենք ի շահ մեր երկրի ու մեր ապագայի։

Շնորհավորում ենք բոլորիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել