Հեռուստատեսությամբ գովազդվում են անհամար ապրանքներ ու ծառայություններ: Սակայն ոչ բոլոր դեպքերում է գովազդը համապատասխանում իրականությանը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի` «Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ uպառողներին կանխամտածված մոլորեցնելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորuհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով:
Իսկ նույն արարքը, որը կատարվել է լրատվության միջոցների oգտագործմամբ կամ պատճառել է խոշոր վնաu, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Աղբյուրը` Իրավաբան.net