Քանդել է եղբորը և Էլիանորային պատկանող նկուղները բաժանող միջնապատը ու կատարել հափշտակություն

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արման Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 20-22-ն ընկած ժամանակահատվածում շինարարական գործիքների օգտագործմամբ քանդել է եղբորը` Գևորգ Ա.-ին պատկանող և Էլիանորա Պ.-ին պատկանող նկուղները բաժանող միջնապատը և 2011թ. դեկտեմբերի 22-27-ն ընկած ժամանակահատվածում նկուղից մուտք է գործել բնակարան և գաղտնի հափշտակել 1.261.500 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի կենցաղային իրեր:

Բացի այդ, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արամ Մ.-ի բուժումը Գերմանիայի Հանրապետությունում կազմակերպելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 1.505.920 ՀՀ դրամ գումար:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել