Օլիմպիադաների անցկացումը` որպես իրավաբանական կրթության բաղկացուցիչ

Ռուսաստանի Դաշնության տարբեր ուսումնական հաստատություններ բավականին հաճախ անցկացնում են օլիմպիադաներ: “Ժամանակակից իրավագիտություն” վերտառությամբ հերթական օլիմպիադան օրերս տեղի ունեցավ Տոմսկի Բիզնեսի ինստիտուտում: Օլիմպիադային մասնակցում էին ամբողջ Սիբիրի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները և այն նվիրված էր իրավունքի հիմունքներին: Օլիմպիադան բաղկացած էր երկու փուլերից: Առաջին փուլում թիմերը հայտնում էին իրենց տեսակետները իրավագիտության տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ (այդ թվում և կոռուպցիայի), իսկ երկրորդ փուլում մասնակիցները հարցերին պատասխանում էին անհատական կարգով:

Ուշագրավն այն է, որ նման կարգի միջոցառումներն իրականացվում են ոչ միայն ուսանողների, այլ նաև աշակերտների համար և վայելում են տեղական իշխանությունների և երբեմն նաև ընտրական հանձնաժողովների աջակցությունը:

Այդպիսի միջոցառումներից մեկին Իրավաբան.net-ը նախկինում արդեն անդրադարձել է։ 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել