Ինչու՞ էր Արտաշը կորցրել փախստականի իր կարգավիճակը

Արտաշ Հ.-ն հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 27.01.2012թ. փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 

Հայցվորը ծնողների հետ բռնագաղթել է Հայաստանի Հանրապետություն և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում հաշվաովել է որպես փախստական, ստացել է փախստականի Փ թիվ X վկայականը։

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծաոայաթյունը 23.01.2012թ. ծանուցագրով Արտաշ Հ.-ին տեղեկացրել է այն մասին, որ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։

Իրականացված վարչարարության արդյունքում պարզվել է, որ Արտաշ Հ.-ի հայրը՝ Անտիֆոր Հ.-ն և մայրը՝ Անժելա Հ.-ն համապատասխանաբար 05.03.2004թ. և 30.08.2000թ. ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր։ Ծնողների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ Ա. Հայրիյանը եղել է մինչև 18 տարեկան։ Նշված հանգամանքի առաջացման պահին գործող «Փախստականների մասին» 1999 թվականի մարտի 3-ի (03.03.2004 թվականի խմբագրությամբ) ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե նրանց ծնողներն օրենքով սահմանված կարգով ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն»։

ՀՀ Տարածքային կաոավարման նախարարության Միգրացիոն պետական ծաոայության 27.01.2012թ.-ի Որոշման 1-ին կետով դադարեցվել է Արտաշ Հ.-ի փախստականի կարգավիճակը, իսկ 2-րդ կետով անվավեր է ճանաչվել Արտաշ Հ.-ին տրված փախստականի վկայականը։

Սույն գործով դատարանը վճռել է Արտաշ Հ.-ի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, մերժել։

Հայցվոր Արտաշ Հ.-ն սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել