Դատական ծառայողները պարտադիր վերապատրաստում են անցնում երեք տարին մեկ անգամ։
Պարտադիր վերապատրաստումը ներառում է դասընթացներ /առնվազն 30 ժամ/ և գնահատում։
Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, դատական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելու, ինչպես նաև առաջին անգամ դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում դատական ծառայողը պարտադիր վերապատրաստվում է:
Վերապատրաստման դասընթացների ավարտին կատարվում է դատական ծառայողների գիտելիքների և ունակությունների գնահատում։
Դատական ծառայողների վերապատրաստման արդյունքների գնահատումը կատարում է Քննական հանձնաժողովը։
Քննական հանձնաժողովը բաղկացած է առավելագույնը 5 անդամի:
Դատական ծառայողների վերապատրաստման գնահատումը կատարվում է եռաստիճան համակարգով։ Քննական հանձնաժողովը դատական ծառայողի վերապատաստման գնահատման արդյունքում տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը՝
ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ/ զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է մասամբ.
գ/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
Աղբյուրը` Իրավաբան.net