Այսօր արդարացվեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը

Այսօր Շնեգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկինում դատվածություն չունեցող, «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճռի հրապարակումը:

Ինչպես փոխանցեցին Իրավաբան.net-ին, դատարանը Արման Վեզիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ:

Սույն գործով, նախորդ դատական նիստի ընթացքում գործով մեղադրանքը պաշտպանող՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ս. Առաքելյանը հրաժարվել էր Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մեկ այլ գործով կայացրած նախադեպային որոշումը:

Հիշեցնենք, որ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանիհամար, որ նա 2012թ.ապրիլի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Երևանքաղաքի Ս.Սարգսյան փողոցի 126/1 տան բակում վեճի է բռնվել Տիգրան Սերյոժայի Մանուկյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Տ.Մանուկյանին և ձախ ճակատային շրջանի քերծվածքների, արյունազեղման ձևով, վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, որն արտահայտվել է նաև Տ.Մանուկյանին ֆիզիկական ցավ պատճառելով:

Իսկ նախկինում չդատված Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանիհամար, որնա 2012թ. ապրիլի 30-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Երևանքաղաքի Ս.Սարգսյան փողոցի 126/1 տան բակում վեճի է բռնվել Արման Վեզիրյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ երկու անգամ բռունցքով հարվածել է ԱրմանՎեզիրյանի դեմքին և ձախ ստորին կոպի շրջանի արյունազեղմանձևով, վերջինիս պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել