Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է Երևան քաղաքի ավագանու վերջին մի քանի նիստերը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի վերջին մի քանի նիստերը և, մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստը՝ հանրային ծառայողի վարքագծի սկզբունքների պահպանման տեսանկյունից:

Այս առնչությամբ Հանձնաժողովն արձանագրում է, որ նիստերի ընթացքում թույլ են տրվել վարքագծի սկզբունքների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ արտահայտություններ և որակումներ, որոնք համատեղելի չեն բարեկրթության և հարգալիրության սկզբունքների հետ, կոպտորեն խախտում են գործընկերների արժանապատվության նկատմամբ հարգանք դրսեւորելու պահանջը։ Մասնավորապես, ավագանու նիստում հնչել են այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում եւ նսեմացնում են մարդու արժանապատվությունը, օրինակ՝ «քաղաքական անասնագողություն», «բարոյական օրինաչափություններից զուրկ»` ընդգծելով հապավումը, մեջբերում հայտնի մանկական անեկդոտից, նշելով՝ «մարդը իր կառիշնվի շորերը հագել էկել էր», «չեմ պատրաստվում սեղմել ձեր կեղտոտ ձեռքը», «դուք շատ փոքր մարդ եք», «դուք ոչ մեկ եք, որ հարցադրում անեք ավագանու անդամին» և այլն։ Հարկ ենք համարում ընդգծել, որ վերը նշված արտահայտություններն օգտագործվել են ակնհայտ վիրավորական ոճով և խախտել են ոչ միայն գործող իրավակարգավորումներով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքները, այլև մեր հասարակության մեջ համընդհանուր ընդունված էթիկայի նորմերը։

Շարունակությունն այստեղ՝  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ_

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել