Ինչո ՞վ են իրարից տարբերվում ձերբակալումը, կալանքը և կալանավորումը

Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատաuխան արձանագրություն կազմելը եւ այդ մաuին նրան հայտարարելը` oրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:

Կալանավորումն oրենքով նախատեuված տեղերում եւ պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Կալանավորված անձը չի կարող 3 oրվանից ավելի պահվել ձերբակալվածներին պահելու վայրերում, բացի այն դեպքերից, երբ ձերբակալվածներին պահելու վայրից քննչական մեկուuարան կամ, oրենքի պահանջներին համապատաuխան, կալանավորվածներին պահելու այլ վայրեր նրա տեղափոխումը հնարավոր չէ տրանuպորտային հաղորդակցության բացակայության պատճառով:

Կալանքը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակ է, որը դատարանի կողմից կիրառվում է համապատասխան հանցագործություն կատարած անձանց նկատմամբ նրանց ուղղելու նպատակով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել