Անձի ձերբակալման կարգը

Անազատության մեջ գտնվելու պահից անձն իրավունք ունի լռություն պահպանել և պահանջել պաշտպանի մասնակցություն:

Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Ձերբակալման մասին արձանագրությունում նշվում է կասկածյալի պաշտպանության,ինչպես նաև նրա իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին:

Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը, ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքերը և նպատակը, ՀՀ ՔՕ-ի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները, այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել