Մայրաքաղաքի հետիոտնային անցումների անվտանգությունը կարգավորելու նպատակով տեղադրվում են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցեր:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նաև տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը կարգավորելու նպատակով: Զեկուցվել է, որ Երևանում այլևս չկան հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: Կանչի ռեժիմով աշխատող հատուկ լուսացույցեր կտեղադրվեն անցումներում նաև 2020թ.-ին: