Դատավորի թեկնածությունը կներկայացվի Հանրապետության նախագահին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Հասմիկ Ջալալյանին առաջարկություն ներկայացնելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Հասմիկ Ջալալյանին առաջարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քաղաքացիական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղերից մեկում իր թեկնածությունը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել