Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մարատ Օ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի /նախկինում` Մյասնիկյանի/ հարկային տեսչությունում հաշվառված «Դարմ» ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկը և տնօրենը, 2004թ. ի վեր զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ, սակայն 2009-2010թթ ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները, սեփական շահերից ելնելով, չի կատարել, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն և կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, պարտատիրոջը` պետությանը, պատճառել է խոշոր չափի` 12.182.000 դրամի վնաս:
Մեղադրյալի նկատմամ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net