Ընդունելության նոր ժամկետներ՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների համար. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ի հրամանով նախատեսվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019-2020ուս. տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման կարգը:

Երկարաձգվել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները:

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`

 ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ,

բ)  վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ,

գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի հոկտեմբերի 7-ը  ներառյալ,

դ) վճարովի   հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ,

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ մինչև   2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ,

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ,

ը)  վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:

• Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).

• Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել