Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել. մեծ խցանում է առաջացել

Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մետր հատվածը դարձել է դժվարանցանելի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութը՝ ԱԻՆ-ի

Խցանման տեսանյութը՝ Նարեկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել