Վարդենիկում ընթանում է Ավելուկի փառատոնը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հաձնառություն» ծրագրի (ԿԵՀ) շրջանակներում այս պահին Վարդենիկում առաջին անգամ տեղի է ունենում «Ավելուկի փառատոն»:

Միջոցառմանը ներկա են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեք դուստրերի հետ, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը և այլք:

Կարզեն Զադոյանը միջոցառմանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով: Նրա դուստրերը ևս փորձել են ավելուկ հյուսել:

Նշենք, որ միջոցառումը նախաձեռնվել է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության և «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության կողմից՝ Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում ագրո, գյուղական, իրադարձային, և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկությունները և իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով:

Փառատոնին հյուսվել է ավելուկի ամենաերկար հյուսքը: Նշենք, որ աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Փառատոնի շրջանակներում հյուրերը կարողեն համտեսել Գեղարքունիքի ավանդական համեղագույն ուտեստները․ Գավառի ավանդական փախլավան, Վարդենիկի կանեփով քյուֆտան, իսկ մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկի թարմ ապուր, սարերի տապակած ուտելի բույսերը, ծանոթանալ Գեղարքունիքի և ՀՀ այլ բնակավայրերի սոցիալական ձեռնարկատերերին, գյուղական հյուրատնային ծառայություններին, օրգանիկ արտադրությամբ զբաղվող անհատների արտադրանքին ու նրանց գործունեությանը:

Միջոցառման հատուկ հյուրերն են Ներսիկ Իսպիրյանը և «Գաթա» բենդը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել