Որպես կանոն քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում` նրանց մարմնի վրա հանցագործության հետքեր կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն:
Քննում կատարելու մասին քննիչը կայացնում է որոշում: Այդ որոշումը պարտադիր է այն անձնաց համար, որոնց նկատամբ այն կայացվել է: Պարտադիր է, որ քննվող անձին մերկացնելու հետ զուգորդվող քննումը կատարվի միևնույն սեռի պատկանող ընթերականների ներկայությամբ:
Քննումն ավարտելուց հետո քննիչը կազմում է դրա արդյունքները ներկայացնող արձանագրություն:
Արձանագրությունն ստորագրում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողություները:
Աղբյուրը`Իրավաբան.net