Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Եթե երեխա որդեգրած ամուսիններից մեկը քաղաքացիություն չունեցող անձն է, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե երեխա որդերգրած ամուսիններից մեկը օտարերկրյա քաղաքացի է, իսկ մյուսը`Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`
1. առկա է երեխա որդեգրած ամուսինների համաձայնությունը.
2. երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրված ամուսնու համաձայնությունը,
3. երեխան քաղաքացիություն չունեցող անձն է կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:
Աղբյուրը`Իրավաբան.net