Սերո խոստովանությունը և ամուսնությունը զուլուների մոտ. Բացառիկ ֆոտոշարք

Զուլուները (զուլուս, ամազուլու) Հարավ Աֆրիկյան Հանրապետության ազգային ցեղերից են: Նրանք հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Զուլուների համար հողագործությունը համարվում է կանացի զբաղմունք, իսկ անասնապահությունը՝ տղամարդու: Եվ սա պատահական չէ:

 

Հետաքրքրականն են այս ցեղի սիրո խոստովանության և ամուսնական արարողակարգերի շատ յուրահատուկ սովորույթները:

 

Այս ցեղի մոտ չամուսնացած աղջիկների կուրծքը պետք է բաց լինի, ի տարբերություն ամուսնացած կանանց, որոնց կուրծքը միշտ փակ է: Բնական է, սա դժվար թե համատեղելի է լինի մեր հայկական մտածելակերպին: Մեզ մոտ այն մտածելակերպն է, որ որքան փակ է կնոջ զգեստը, այնքան նա առաքինի է:

 

Նախ, եթե Ձեզ երբևէ բախտ վիճակվի տեսնել զուլու տղամարդկանց նվիրված ծիսակարգը՝ Ուկվեշվամա, կամ մասնակցել umhlanga՝ «եղեգի պարը» տոնին, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսին, Չակալենդից մոտավորապես 300 կմ հեռավորության վրա գտնվող թագավորական նստավայր Կվանոնգոմայում, կարող եք ականատես լինել, թե ինչպես են այդ կարևոր արարողությանը մասնակցում ողջ Զուլուլենդի չամուսնացած աղջիկները: Նրանք մերկապար են պարում և իրենց ողջ զուլուական գեղեցկությունը ցուցադրում հավանական փեսացուներին:

 

Զուլուները զգացմունքներն արտահայտելու և սիրո խոստովանություն անելու բավական հետաքրիր, անհավանական և ինքնատիպ, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ և պերճախոս լեզու ունեն՝ «բիսերայի» լեզուն:

 

Բիսերը զուլուների մոտ միշտ համարվել է ավանդական և գլխավոր զարդը: Մի ժամանակ զուլուները բիսեր պատրաստում էին ձեռքի տակ ունցած նյութերից. սերմեր, ոսկորները, կճեպ, անուշաբույր ծառեր, ձվի կեղև, փղոսկր, քար, կավ, պղինձ, ոսկի, և այլն: Այսօր աֆրիկյան այս ժողովուրդը հնարավորություն ունի ձեռք բերել գործարանային արտադրության բիսերներ, որոնք փոխարինման են եկել իրենց ձեռքի աշխատանքներին: Սակայն անկախ դրա պատրաստման եղանակից, ամենակարևորը սիրային հաղորդագրության ճիշտ փոխնացումն է: Ներկայումս զուլուների թևնոցները, օղերը, վզնոցները, ոտքերի և այլ զարդերը բիսերից են: Զուլուների զարդերի ողջ խորամանկությունն ու ինքնատիպությունը թաքնված է նրանում, թե ինչպես են ընտրված գունային համադրությունները և նրանցում արված երկրաչափական պատկերները:

 

Բիսերի լեզուն ծառայում է որպես յուրօրինակ այբբենարան, որը հասկանում են բոլոր զուլուները: Կարևորն այստեղ գույների մեկնաբանությունն է: Մի քանի հիմնական գույներ, օրինակ, սպիտակը, սևը, վարդագույնը, ինչպես և Եվրոայում, իրենց մեջ կրում են նույն իմաստը, իսկ դրանց քանակի փոփոխությունը խոսում է այն մասին, թե ում է այն ուղղված: Սակայն դժվար թե մեկը, ով չի հասկանում այս լեզուն, հասկանա իրեն ուղարկած այդպիսի ավանդական հաղորդագրության իմաստը: Պատկերացրեք, եթե դուք հայտնվեք զուլուների մոտ, ուր շրջում են տղամարդիկ, ոմանք կարծես թե ամբողջապես զարդարված են բիսերներով, իսկ մյուսներն էլ կրում են ընդամենը մեկ համեստ զարդ: Գիտցե՛ք, եթե զարդերը շատ են, ապա նա համարվում է այդտեղի դոն ժուանը, իսկ թե ում են դրանք հասցեագրված, կարելի է կռահել աղջիկների պահվածքին և վերաբերմունքին հետևելով: Ոմանք կարմրում են, ամաչում և թաքնվում իրենց խրճիթներում, մյուսները, հակառակը, փոխադարձ պատասխանում են և բիսերներ կրում: Իսկ ահա սպիտակ բիսերը տղայի պարանոցին, որի կենտրոնում մեկ սև զարդ է, սա խոսում է այն մասին, որ այդ տղան տառապում է իր անկեղծ սիրուց և զգացմունքներից:

 

Զուլուսները, սովորաբար, բազմակնության կողմնակից են: Ամուսնության ժամանակ զուլուները ևս պահպանում են իրենց ավանդույթները: Ամուսնությունից առաջ տղաները գնում են գուշակի մոտ: Եթե գուշակը գտնում է, որ ամուսնությունը հաջող է լինելու, ապա նրանք ամուսնանում են: Ըստ դարերով եկած ավանդույթի՝ տղամարդը, որպեսզի ամուսնանա, պետք է հարսնացուի համար վճարի՝ կովերի տեսքով: Այն կրում է «լոբոլո» անունը: Այս սովորույթը գոյություն ունի աֆրիկյան մի շարք ցեղերի մոտ: Վճարի չափը որոշում են հարսնացուի ծնողները կամ հարազատները: Որքան բարձր է հարսնացուի սոցիալական կարգավիճակը, այնքան ավելի շատ կով է պետք է նրա համար վճարել: Հին ժամանակներւմ, երբ բոլոր զուլուսները զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, փոքր տարիքից զուլու տղաները սկսել են հավաքել կովեր: Ամուսնության ժամանակ նրանք արդեն փոքր նախիր են կուտակած լինում հարսնացուի հետ փոխանակելու համար:

Ներկայումս սովորույթները մի փոքր փոխվել են: Որոշ հասուն զուլու տղամարդիկ ունեն սիրելի կին, անգամ համատեղ երեխաներ, որի հետ ապրում են առանձին, քանի դեռ հնարավորություն չունենում գրանցելու իրենց ամուսնությունը: Իսկ ամուսնության համար ձևավորված այդ համառ սովորույթի պատճառով շատ հաճախ ամոսնությունը գրանցելու պահը շատ երկար է ձգվում, քանի որ մեր օրերում կովեր կուտակելը շատ ավելի բարդ է, քան նախկինում: Շատ հաճախ կովերի քանակն այդպել էլ չի բավականացնում: Բացի այդ, փեսան պետք է վճարի նաև հարսանիքի և հարսնացուի օժիտի ծախսերը, իսկ դրանք, աֆրիկացի տղամարդու համար կոպեկներ արժեն:

Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ընտանիքը ներկայանում է տղայի ընտանիքին, հարգանքի շրջան կատարելուց հետո կանգնում են այն տան առջև, որտեղ պետք է ապրեն նորապսակները: Իսկ այդ ընթացքում ինքը՝ հարսնացում, մյուս աղջիկների հետ սպասում է գյուղից հեռու: Ծանոթանալուց հետո երկու ընտանքիները սկսում են ամուսնական «խաղը» կամ, ավելի, շուտ մրցել, թե ով ավելի լավ ելույթ կունենա: Երկու կողմերի ընտանիքի անդամները սկսում են արարողակարգային պարերը թմբուկների հնչյունների տակ:

Պարից հետո կով են զոհաբերում: Այնուհետև ներս են բերում աղջկան, որի դեմքը կտորով այնպես է փակ, որպեսզի աչքերը չերևան: Կտորը հանելուց հետո էլ շարունակում է հարսնացուի գլուխը կախ մնալ՝ որպես ամուսնուն հնազանդության նշան: Հարսանեկան ողջ շքեղությունը պարերի և կերուխումի մեջ է:

 

 

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել