Ինչպե՞ս ստեղծել համատիրություն

Համատիրություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են պայմանագիր: Հիմնադիրներից որևէ մեկի պահանջով կամ, եթե համատիրության հիմնադրման մասին պայմանագրի համաձայն հիմնադիրների կողմից համատիրությանը որպես փայավճարներ են դրվելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով:

 

Համատիրության հիմնադրման մասին պայմանագրով որպես փայավճարներ ներդրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն օրենքով նախատեսված դեպքերում ենթակա են պետական գրանցման`համատիրության պետական գրանցման պահից մեկամսյա ժամկետում:

 

 

Համատիրության հիմնադրման մասին պայմանագրով սահմանվում են հիմնադիրների համատեղ գործունեության կարգը, համատիրությանն իրենց գույքը հանձնելու և դրա կառավարմանը մասնակցելու պայմանները: Այդ պայմանագրով սահմանվում են նաև հիմնադիրների կազմը, նրանց կողմից ներդրվող փայավճարների չափը, նրանց իրավունքները և պարտականությունները:

 

 

Համատիրության հիմնադրման հետ կապված որոշումը հիմնադիրների կողմից պետք է ընդունվի միաձայն: Համատիրության հիմնադրման մասին որոշումը, օրենքով նախատեսված հարցերից բացի, պետք է նշում պարունակի նաև կառավարչի կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին:

 

 

Հիմնադիրները պատասխանատվություն են կրում մինչև համատիրության պետական գրանցումը ծագած և համատիրության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

 

 

Համատիրության հիմնադրման պայմանագրում փոփոխություններ կատարվում են համատիրության հիմնադրման պայմանագիրը կնքելու համար սահմանված կարգով:

 

 

Համատիրությունը ենթակա է պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:

 

Համատիրությունն ստեղծված է համարվում դրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

 

 

Համատիրությունն ստեղծվում է առանց ժամկետային սահմանափակման, եթե դրա կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել