Նախընտրական քարոզչության ժամանակ արգելվում է քաղաքացիներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ անհատույց տրամադրելը

Ընտրություններին նախորդում է նախընտրական քարոզչությունը. քարոզչության ժամանակ կարելի է կիրառել չարգելված և օրինական միջոցներ` ձայներ հավաքելու համար, մինչդեռ երբեմն պատահում են նաև այլ դեպքեր:

 

Օրենքը հստակ նշում է. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

 

Խնդրում ենք ընտրությունների ժամանակ խստորեն պահպանել օրենքի պահանջը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել