Յուրաքանչյուր դատավարության շրջանակներում իրականացվում են որոշակի իրավաբանական գործողություններ և կատարվում են որոշակի ծախսեր, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հատուցման:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից»,– նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Հարկ է նշել նաև, որ գործին մասնակցող անձինք կարող են համաձայնություն կայացնել դատական ծախսերի բաշխման վերաբերյալ, որի դեպքում կգործի այդ համաձայնությունը, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում այդ հարցը լուծվում է վճռով՝ բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն:
Աղբյուրը` Իրավաբան.net