7.5 մլն դրամ` դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հայտնում են Կառավարությունից:

 

 

Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է օտարերկրյա պետություններում էլեկտրոնային անձնագրի համար պահպանել 65 հազար դրամ դրույքաչափը, իսկ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու պետտուրքը սահմանել 30 հազար դրամ։

 

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

 

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել