Շարժական կապի բոլոր բաժանորդները, որոնք այս կամ այն ծառայության մատուցման համար դիմել են Կադաստրի կոմիտեի գրասենյակներ, այսուհետ արագ կծանուցվեն իրենց դիմումի պատասխանի պատրաստ լինելու մասին։ Ի դեպ, Կոմիտեի որոշմամբ, հաղորդագրությունը լինելու է միմիայն հայերեն (տե′ս լուսանկարը)։
Ծանուցումից հետո պատասխանը ստանալու համար կարող եք այցելել Կադաստրի որևէ գրասենյակ: Դիմումի պատասխանին կարելի է ծանոթանալ նաև մուտք գործելովe-cadastre.am կայքէջ:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե