Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը անցկացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի քննարկման հերթական խորհրդակցություն:
Քննարկման ընթացքում բացասական եզրակացություն է տրվել հետևյալ ընկերություններին՝
«Օպուլենթ թրեյդինգ Սոլյուշնս» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքավայրի (բացահանքի) շահագործման, «Ալռուբ»ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատին» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային, «Շեն տանիք պլյուս» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի «Պոլիվինիլացետատային էմուլսիայի, ջրաէմուլսիոն և լատեքսային ներկերի արտադրություն» նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Աղբյուրը՝ Իրավաբան.net