Նոտարը, որպես պետության և հասարակության կողմից հատուկ վստահությամբ ու պատասխանատվությամբ օժտված անձ, պարտավոր է`
1. Հետևել բարոյականության և էթիկայի նորմերին:
2. Ձեռնպահ մնալ այնիպիսի գործողություններից, որոնք կարող են բացասաբար ազդել նոտարի մասնագիտական պարտականությունների վրա կամ կասկած հարուցել նրա անկախության և օբյեկտիվության վերաբերյալ, ինչպես նաև խոչընդոտել ընտանիքի անդամների ներքաշմանը նման գործունեության մեջ:
3. Ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել նոտարի մասնագիտական գործունեությանը կամ հասարակության մեջ նսեմացնել նրա նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը, այդ թվում` անհիմն արտոնություններ ստանալ նոտարական գործողությունների կատարման համար դիմող անձանցից, այցելել կասկածելի հեղինակություն ունեցող հաստատություններ:
4. Նոտարական գործողություններ կատարելիս դիմակայել նոտարի վրա գործադրվող ճնշմանը և անմիջապես այդ մասին տեղյակ պահել նոտարական պալատին և իրավապահ մարմիններին:
Աղբյուրը` Իրավաբան.net