Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն ՀՀ դրամով

Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է:

 

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով:

 

Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել