Հունիսին մսամթերքը թանկացել է. ԱՎԾ

Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.9% գնաճ, իսկ 2018թ. մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.6-0.2%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ 2-ում գրանցվել է 0.5- 0.8% գնաճ:

Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2018թ. մայիսի համեմատ`0.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ յուղերի և ճարպերի գներն աճել են 0.3-1.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), 3-ում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մայրաքաղաքում յուղերի և ճարպերի գներն աճել են 1.1%-ով: 2018թ. հունիսին մայիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 0.2%-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 1.3%-ով (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 3.4% գնաճով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել