Քաղաքացին կոտրել է «Վիվառոյի» դռներն ու ապակիները՝ վրդովված լինելով վարչապետի հետ կապված խաղադրույքի հանգամանքից

«Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ին շուրջ 1 միլիոն 370 հազար դրամի նյութական վնաս պատճառելու համար մեղադրվում է քաղաքացի Արիգ Տ.-ն: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն,  քաղաքացին անընդունելի է համարել, որ «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ կողմից ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ սափրվել կամ չսափրվելու համար խաղադրույք է ընդունվել:

Նա մայիսի 13-ին գնացել է «Վիվառո Բեթինգ« ՍՊԸ, կոտրել դռներն ու ապակիները: Ընկերությանը պատճառվել է 1 միլիոն 376 հազար 660 դրամի նյութական վնաս:

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, 2) խոշոր չափերի վնաս է պատճառելը):

Արիգ Տ.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը մայիսի 14-ին՝ Կրեմլում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել