ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 2-ի N 246-Ա հրամանով սահմանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձակալության գումարների չափերը:
Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 334–Ահրամանով կատարվել է փոփոխություն, որի համաձայն սահմանվել է դահլիճների վարձակալության գումարների չափերի փոփոխություն: Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` մշակութային, կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս և ոչ ավել գումարով: Ինչպես նաև հրամանով սահմանվել է, որ դահլիճները կարող են տրամադրվել հավելվածում սահմանված չափերից ցածր և բարձր գումարով միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի համաձայնությամբ:
Հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Հրամանի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրված դահլիճների վարձակալության այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել են մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը: