ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ին հրամանագրի համաձայն, Արթուր Գրիգորյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում։
Նախարարը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր գույքի ու եկամուտների պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը ներկայացրել է հունիսի 9-ին։
Արթուր Գրիգորյանը 2 փոխառություն է հայտարարագրել, որից մեկը կազմել է 19 միլիոն, մյուսը՝ 25 միլիոն դրամ։
Նրա դրամական միջոցները կազմել են․
- 150 միլիոն դրամ,
- 150 հազար դոլար,
- 130 հազար եվրո։
Արթուր Գրիգորյանի եկամուտները, այս տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 12-ը, կազմել են 530 հազար դրամ և ստացվել աշխատավարձից։
Նշենք նաև, որ 2010-12 թվականներին Արթուր Գրիգորյանը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։
2011 թ-ի տարեկան հայտարարագրի համաձայն Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 50 միլիոն դրամ։ Եկամուտներն այդ տարում կազմել են շուրջ 5,5 միլիոն դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ գույքն օտարելուց ստացված եկամուտից և աշխատավարձից։
2012 թ-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը դադարեցնելիս, Արթուր Գրիգորյանը հայտարարագրել է
- որպես անշարժ գույք՝ 5 հողամաս,
- դրամական միջոցները կազմել են 50 միլիոն դրամ,
- եկամուտները՝ շուրջ 7 միլիոն 240 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և գույքն օտարելուց ստացված եկամուտից։
Ալիսա Չիլինգարյան