Էջմիածնի քաղաքապետարանը՝ վերջին օրերին Էջմիածնում առկա ջրամատակարարման խնդրի մասին

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի ակտիվ ջանքերով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այս պահին էքստրեմալ միջոցներ է ձեռնարկում վերջին օրերին Էջմիածնում առկա ջրամատակարարման խնդրին անհապաղ լուծում տալու համար:

«Էջմիածնի տարածքում ներկայումս իրականացվում են ջրաղբյուրների վերակառուցման աշխատանքներ. արդեն իսկ սկսվել է «Բազմաղբյուր» ջրաղբյուրի վերակառուցումը, որը կավարտվի մինչև գալիք երկուշաբթի: Իրականացվող աշխատանքները կնպաստեն մոտավորապես 10 տոկոսով Էջմիածին քաղաք մուտք գործող ջրաքանակի ավելացմանը, հետևաբար ջրամատակարարման բարելավմանը:

Քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի հորդորով այս պահին իրականացվող էքստրեմալ աշխատանքների շնորհիվ, պատասխանատու ընկերությունը պարտավորվել է ջրամատակարարման անխափան աշխատանքն ապահովել նաև մինչև բուն վերակառուցման աշխատանքների ավարտը:
Հարգելի՛ համաքաղաքացիներ, առաջացած խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար խիստ կարևոր է դրանք բարձրաձայնել Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական էջում:

Մենք կարևորում ենք քաղաքային իշխանություն-քաղաքացի ամուր կապը, ինչն ուղղակիորեն նպաստում է քաղաքացիների բարձրացրած հարցերին առավել օպերատիվ և հիմնովին լուծումներ տալուն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել