«Համոզվա՞ծ եք, որ այս բեռը կարող եք տանել». Կարինե Աճեմյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը նշեց. «Ստացվում է՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Ե՞րբ պաթոսն անցնի, Դուք պաշտպանելու եք այն, ինչ նախկինում մերժե՞լ եք»,-ասաց նա և հավելեց, որ իրենց իշխանության օրոք կայացած քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել:
«Որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկզբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել են սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,-ասաց Փաշինյանը:
«Համոզվա՞ծ եք, որ այս բեռը կարող եք տանել»,-հարցրեց Կարինե Աճեմյանը, որին վարչապետի թեկնածուն պատասխանեց՝ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ: