Կառավարական 3-րդ տան հարևանությամբ կայանած ոստիկանության մեքենայով բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին, որոնց հետ էր նաև ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը: Այժմ ոստիկանները շրջան են կազմել շենքի մոտ:
Մարդիկ փորձում էին վնասել այն մեքենայի անիվները, որոնց մեջ են գտնվում բերման ենթարկվող ցուցարարները:
Նշենք, որ կառավարական 3-րդ տանն են գտնվում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարությունները:
Ցուցարարները «գործադուլ» են վանկարկում։
https://www.facebook.com/Iravabannet/videos/1216143291822087/