Մոսկովյան-Աբովյան խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական հագուստով անձիք ցուցարարներին մեքենաներ էին մտցնում
Այսօր՝ ապրիլի 18-ին քաղաքացիական հագուստով անձիք մի քանի ցուցարարներին Մոսկովյան-Աբովյան խաչմերուկի մոտակայքում բռնի ուժով մտցնում էին մեքենան։
Տեղում էին նաև ոստիկանական համազգեստով ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա նշեց, որ ոստիկանական համակարգում տարբեր ոստիկաններ են աշխատում՝ այդ թվում քրեական հետախուզության քննիչներ՝ ինչով էլ բացատրեց այդ անձանց առանց համազգեստի լինելու փաստը։
Մանրամասները՝ տեսանյութում