Խաղաղ անհնազանդությունն ամենահաջողված տարբերակն է․ Արմեն Գրիգորյան
«Այս պայքարը սկսել է մի քանի տասնյակ մարդ, իսկ եթե այսօր այսքան մարդով հավաքված ենք, դա նշանակում է, որ խաղաղ անհնազանդությունն ամենահաջողված տարբերակն է»․-Երևանի գլխավոր դատախազության շենքի մոտ այս մասին հայտարարեց քաղաքագետ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով բոլոր քաղաքացիները պետք է քայլեր ձեռնարկեն ու պատասխանատվություն զգան՝ խաղաղ անհնազանդության համար, իսկ եթե ցուցարարների մեջ լինեն մարդիկ, ովքեր այլ քայլեր կձեռնարկեն, պետք է բացատրել, որ ողջ պրոցեսը պետք է խաղաղ անցկացնել։
Նշենք, որ մի քանի ժամ է, ինչ պետական գերատեսչությունների մի շարք շենքեր են շրջափակվել՝ ցուցարարների կողմից։ Իսկ երեկոյան՝ 18։30-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն հանրհավաք կանցկացվի Հանրապետության հրապարակում։