Դատական ակտը պետք է հիմնավորված լինի

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի` վճռի պատճառաբանական մաuում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այu կամ այն ապացույցները մերժելու փաuտարկները, ինչպեu նաև այն oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիu:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե° փաստական, և թե° իրավական հիմնավորումը:
«Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել