Դատարանը տուգանել է համակարգչին

Մի ամերիկյան ամուսնական զույգ 1992թ. սնանկ ճանաչվելուց հետո շարունակում էր բանկից հիշեցումներ ստանալ` պարտքը վճարելու մասին:
Ամուսինների դժգոհություններից հետո բանկը կատարվածի համար ներողություն է խնդրել` հայտնելով, որ դա կապված է համակարգչի ավտոմատացված ծրագրի հետ:
Նշված բացատրությունից հետո էլ, սակայն, չդադարեցին գալ նախազգուշացումները:
Սնանկության գործով դատավորը, լսելով ամուսինների բողոքը, կայացրեց որոշում, որով տուգանեց համակարգչին` բռնագանձելով 50 մեգաբայթ հիմնական և 10 մեգաբայթ օպերատիվ հիշուղություն:
Որոշման մեջ նշված էր, որ տուգանքը կվերացվի միայն այն ժամանակ, երբ համակարգիչը կդադարի նախազգուշացմուներ ուղարկել ամուսիններին:
««Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`
ա) անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները,
բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում:
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման բողոքարկումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պարտատերերի առաջին ժողովի անցկացման համար, բացառությամբ եթե բողոքարկվում են որոշմամբ հաստատված բոլոր պահանջները:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել