Իրավաբանները տուժում են Google-ի քաղաքականությունների փոփոխության պատճառով

Google-ին մեղադրում են AdWords-ի քաղաքականություններին չհամապատասխանող կայքը արգելափակելու պատճառով անկախ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությունների աշխատանքներին վնասելու համար։ Փաստաբանական ծառայություններ և փախստականներին խորհրդատվություն տրամադրող «Global Visas» ավստրալական կազմակերպության տնօրեն Լայամ Քլիֆորդը հայտնել է, որ Google-ը արգելափակել է իր կազմակերպության «վճարիր սեղմելով» գովազդային կոճակը, այն բանից հետո, երբ նրան տեղեկացրել են, որ դա AdWords-ի քաղաքականության խախտում է հանդիսանում: Տեղական «Lawyers Weekly» ամսագրին արած նրա հայտարարության համաձայն, նոր կանոնները նպաստում են այն բանին, որ շահառուները շրջանցեն իրավաբանական խորհրդատվությունը, հայտնում է Global Legal Post-ը.
Քաղաքականության համաձայն վճարովի ծառայություններ տրամադրող կայքերում պետք է աշխատող հղում ապահովվի տրամադրվող տեղեկատվության պաշտոնական աղբյուրին։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել